Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը

Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը
27.10.2018 | 13:39

ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում ստեղծվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն:

2018 թվականի նոյեմբերի 1-ին կմեկնարկի ծրագրի առաջին (ոչ էլեկտրոնային)՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան այցելելու իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ: Թանգարան այցելությունների փուլը կավարտվի 2019-ի հունիսին:
Մանրամասները՝ mincult.am:

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ